Հաջողակ լինելու համար պատասխանատվություն է պետք

«Մենք» մշակութային առցանց լրատվականի հյուրն այս անգամ հեռուստատեսային և ռադիո մեկնաբան Լիլիթ Թանդիլյանն է: Մարդ ումից կարելի է անվերջ սովորել և վարակել իր առանձնահատուկ նպատակասալությամբ: Այսօր սիրելի հաղորդավարուհին աշխատում է Երկիր Մեդիա ՀԸ-ում և Radio Aurora-ում և կարողանում է համատեղել նախընտած աշխատանքը ընտանիքի և այլ տարբեր զբաղումների հետ: Մեր փոքրիկ հարցախույզը փորձեց պարզել Լիլիթ Թանդիլյանի նպատակասլաության հիմնական պատճառները: Եվ այսպես.
-Լիլիթ, Դուք Ձեզ համարո՞ւմ եք ձեզ հաջողակ մարդ:
-Այո, բայց պետք է նշել, որ հաջողակ լինելուն, իհարկե,նպաստում է նաև նպատակասլացությունը: Կարծում եմ դրանք փոխկապակցված են։
-Ո՞րն է ձեր հաջողության բանաձևը:
-Լինել պարզ ու հասարակ, անկեղծ ու արդար: Վստահ եմ, որ ամեն ինչ կվերադառնա միայն հաջողությունների տեսքով։
–Ո՞վ է ձեզ համար ամենահաջողակ մարդը:
-Նրանք, ովքեր տարիներ անց շատ դժվարությունների միջով անցնելուց հետո արձանագրում են մի շարք հաջողություններ, որոնք արդեն այդ պահից սկսած թվում է, թե կյանքն է նվիրել հենց այնպես։
–Սկզբունք, որին երբեք չե՛ք դավաճանում:
-Լինել արդար։
-Փոփոխություններ, որոնք անհրաժեշտ եք համարում:
-Երբեմն պետք է մեկ օր դադար վերցնել, ու լսել սրտի ու մտքի ձայնը, որից հետո արժևորել այն , ինչ ունես ու քայլ անել դեպի նոր երազանքին կամ նպատակին ընդառաջ, այն կողմ, որի ընթացքը դեռ շղարշվում է, դեռ չգիտես ինչ է լինելու, պարտադիր է երբեմն նորություն մտցնել կյանքի ռիթմի մեջ որպեսզի փոփոխություն լինի ու հայացքդ կյանքի նկատմամբ նորովի լինի։
-Կնոջ Ձե՛ր գաղտնիքը, որը մշատպես բալանսի վրա է կարողանում պահել ձեր կյանքն՝ անկախ իրավիճակներից:
-Գլխավոր գաղտնիքը միշտ առաջ գնալու ձգտումն է, սակայն հարգելով ու գնահատելով քեզ շրջապատող մարդկանց: Հավատ՝ սեփական ուժերի հանդեպ: Հաջողակ լինելու համար նաև պատասխանատվությունն է պետք:
- Previous «Հայաստան, Երեւան» խորագրով լուսանկարների ցուցահանդես` Փարիզում.Մեդիամաքս
- Next Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը ներկայացրեց 2019-ի ծրագրերը
You may also like...
Sorry - Comments are closed