ՀԱՆՃԱՐԵՂ ԿԱՆԱՅՔ.  Էդիթ Պիաֆ

 

Մադիկ, կյանքեր, ճակատագրեր. Նախասահմանության գլխապտույտ հորձանուտի վայրագություն, չար կատակ, որը կարող է մարդուն սուզել խորը, ավելի խորը, ամենախորը անկյունը` ցույց տալու այն հեգնանքը, քմահաճությունը, որ կոչվում է ԽԱՂ…Խաղ կյանքի, սիրո, մահվան: Գուցե այս տողերը տխրեցրին քեզ, սակայն սրանք բառեր են, որով նկարագարվում է կյանքն այն կնոջ, ով գիտեր սիրել, այրվել ու այրեր իր շուրջն` ամենքին` դաժան լավային նման ԼԱՓԵԼՈՎ օդն անգամ և շնչել օդի մեկ շիթով` հողին հավասարեցնելով շրջապատը: Եվ նա ինքը` ՇԱՆՍՈՆԻ ԹԱԳՈՒՀԻՆ Է, այն նույն մուրացիկը, որի կողքով շատերն էին անցել ու չէին էլ նկատել, թե այդ չքավոր, անշուք ու անխնամ կնոջ արտաքինի տակ տաքնված է բոլոր ժաամանկների հմայիչ կինը, որի համար դեռ լեգենդներ պետք է հյուսվեն: Լսել էին, տեսել, բայց չգիտեյին , որ նա` փողոցի մուրացիկին ու ֆրանսիական երգի թռչնակն էր` ՊԻԱՖԸ: «Ես կմեռնեմ և իմ մասին այնքան շատ բան կխոսեն, որ ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե ինչպիսինն էի ես իրականում»,- սա էր Պաֆի խոտովանությունը` մահվանից առաջ, երբ ամեն բան ունայն էր դարձելև հետադարձ ճանապարհ այլևս չկար և նրա տան ժամացույցի սլաքները գնալով ավելի խուլ էին զարկումª մոտեցնլով Էդիթի կյանքի ու մահվան եզրերը: «Կյանքս հրաշքով սկսվեց,- գրում է նա իր հուշերում,– չորս տարեկան էի, երբ հիվանդացա ու կորցրերցի տեսղությունս:Տտս ինձ տարավ խորանի մոտ և աղոթեց: Այո ես հավատացյալ եմ, այո և մահն ինձ չի վախեցնում: Ես կայնքում աշտերին եմ կորցրել, ամենահրազատ մարդու մահն ինձ հուսախափության հասցրեց, ես կորցրեցի հույսս, սակայն ինձ նույնիսկ դա չկոտրեց, ինձ փրկեց հավատն առ Աստված. ես ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻ ապրեl»:

1900-ականների Ֆրանսիան չէր պատկերացնում, որ երբևէ անտերության մատնված այդ աղջնակը դառնալու է իր ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՓԱՌՔԻ ԿՈՉՆԱԿԸ: 1950-ականներին` Փարիզը, Նյու Յորքը ու եվրոպական այլ քաղաքներ ցնծության մեջ էին, երբ սկսկում էր նվագել նվագախումբը, իսկ բեմում հայտնվում էր փոքրամարմին Էդիթի սիլուետը: Դահլիճում կանգառում էր մարդկանց եռուզեռը և մարդկային ամբոխը մխրճվում էր Պիաֆի ձայնի հնչյունների մեջ. եվ նա ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ԵՐԳԵԼ:

Պիաֆի կյանքը իսկապես անցավ բովերի միջով տանից փողոց, փողոցից ակումբ, ակումբից ԲԵՄ:Սա է այն փոքրիկ ԹՌՉՆԱԿԸ, որին Լուի Լեպլեն հանդիպեց փողոցում և  առաջարկեց երգել իր ակումբում: Այդ առաջարկը շրջադարձային եղավ Էդիթ Ջովաննա Գասսիոնի համար, որին Լեպլեն կնքեց նոր անվամբ` Փթի Պիաֆ (Փթի ֆրանսերեն նշանակում է փոքրիկ):

Պիաֆի կյանքն իսկապես անցավ բովերի միջով` տանից փողոց, փողոցից ակումբ, ակումբից բեմ` Մեծ Բեմ , որը նրա կյանքի իրական առաքելությունն ու առանցքը դարձավ: Ահա Փոքրիկ Թռչնակը, որին Լուի Լեպլեն հանդիպեց փողոցում և առաջարկեց երեկոները երգել իր ակումբում…Եվ  «Ժուան-լը-Պեն» կաբարեի բեմից սկսվեց անծանոթ կնոջ ՀԱՆՃԱՐԵՂ ՃԱՆԱՊԱՀՐԸ:

Աճպարարի Լուի Գասսիոնի և դերասանուհի Անիտա Մայարի ընտանիքում ծնված փոքրիկն իր ուղին հաղթահարեց ինքնուրույն` անցնելով անարգանքի, լքվածության և մենակության պահերի ողբերկական ապրումների միջով, սակայն չմոռանալովª իր ով լինելը. և սակայն տարիներ անց նա ճակատագրին պետք է մարտահրավերի նետած ձեռնոցը հետ վերադարձներ պատվով և համաշխարհային համաբավի բարձունքից . սակայն նրա մեջ ապրող փողոցային մուրացիկի կերպարը մնաց ու շարունակեց ապրել նրա հետ մինչև մահ…Պիաֆին հաճախ էին պատում մենակության ու նյարդային ճնշվածության զգացումները, հազարավոր մարդկանց ու փառքի մեջ նա շարունակեց մնալ միայնակª մշտապես ընտանեկան ջերմության ու հոգածության կարոտ: Պիաֆի կերպարը նոր ալիք բարձրացրեց Ֆրանսիայում:

Ֆրանսիայի «Ժերսինե» ակումբի դռները չէին փակվում: Օր ու գիշեր մարդկանց բազմությունից շնչահեղձ էր լինում ակումբի դահլիճը, բոլորը շտապում էին լսելո և տեսնել թոքրամարմին հրաշքին» Փոքրիկ Փիսիկին (Այդպես էր անվանում Էդիթին Լուի Լեպլեն): «Ես երգում եմ բոլորի համար, բայց արտիստն ու հանդիսատեսը չպետք է հանդիպեն միմյանց…երբ վարագույրն իջնում է, արտիստը պետք է անհետանա…»: Կարճ ժամանակ անց ռայմոնդ Ասսոյի հետ հանդիպումը վերջնականապես ամրագրեց Պիաֆի հաջողությունն երգարվեստում: Ռայմոնդը նրան սովորեցնում է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև սեփական անձի իմջին հետևելու կարողություն, էթիկայի անհրաժեշտ կանոններ և հագուստի ճշգրիտ ընտրեւթյուն կատարել: Էդիթի անհատական կերպարը թույլ տվեց Ռայմոնդ Ասսոյին ստեղծել ՊԻԱՖԻ Ոճը: Անվանի ու ոչ անվանի երգահանները գրում սկսեցին գրել երգեր, որոնք բացառիկ էին միայն Պիաֆի կատարմամաբ և շարունակեցին ապրել մինչ օրերս: Փարիզի ամենահյտնի համերգասրահներից մեկի հարթակը` ԷՅ ԲԻ ՍԻ ՄՅՈՒԶԻՔ ՀՈԼԻ բեմն այլևս Պիաֆինն էր. այստեղ էր, որ նա փոխեց իր անունը և Էդիթ Գասսիոնը դարձավ Էդիթ Պիաֆ: Անուն, որով հեղեղված էր ժամանկակից մամուլը. ամենառաջին ելույթից սկսած նրա մասին պատմություններն ու կարծիքները չէին դադարում գրավել ամսագրերի ու լրագրերի առաջին էջերը: ԷՅ ԲԻ ՍԻ ՄՅՈՒԶԻՔ ՀՈԼԻ բեմի վրա ծնվեց բոլոր ժամանակների մեծ երգչուհին:

Յուրօրինակ ձայնը, դրամատիկական տաղանդն ու փողոցում մեծացած աղջնակին բնորոշ նպատակասլացությունը Պիաֆին առաջնորդեցին ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ: երբ սկսվեց Համաշխարհային պատերազմը, կրակոցների ձայները խլացրեցին մարդկանց մտքերն ու հոգիները, մինչդեռ Պիաֆի ձային ելևէջումները կենդանացրին հազարավոր մարդկանց, զինվորներից, պատերազմի ամսնակիցներին. նա հաճախ էր հանդես գալիս գերմանական ուժերի հավաքույթներին, այդ իսկ պատճառով նրան համարեցին ԴԱՎԱՃԱՆ: Հետագայում ռազմաճակատի գերիները օգտագործեցին Պիաֆի հետ նկարված նակարներըª ճամբարից փախչելու համար:Պիաֆն իր երգերով ԽՈՍԵՑ իր դաժան կայքնի ողբերգության մասին: Իր առաջնեկի մահը ամենամեծ հարվաճը եղավ, որ կյանքից ստավցավ նա, սակայն Պիաֆի վարակիչ համառությունը նրան օգնեց ապրելու ուժ և նպատակ գտնել շարունակելու արդեն անիմաստ թվացող կյանքը: Լափող կրակի պես Էդիթի ձայնը չդադարեց հնչել Ֆրանսիայի տարբեր բեմերից: իսկ նա սիրում էր բեմը, հանդիսատեսին, կյանքը: Էդիթը սեր էր` երգի հոգով

  Նա հեռացավ իր սիրելի հանդիսատեսին թոնելով անսահամն կարոտի ապրումների մեջ` հայտնվելով ավղաժամ մահվան ճաիրաններում. և այն չխնայեց ՀԱՆՃԱՐԵՂ ԿՆՈՋ ՈՒ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՀԿԱՆԱՑՈՒԻՆ, ով գիտեր սիրել և սիրել մեռնելու աստիճան ԱՆՄԱՆԱՑՈՐԴ,ԱՆԳԻՏԱԿԻՑ, ԱՆԺԱՄԱՆԱԿ: Զուր չէ, որ նրա գրառումները փաստում են այս մասին. «Ես ամեն անգամ մեռնում եմ սիրուց: չես կարող ապահովագրվել սիրո հրդեհից. իսկ երբ սերը պաղում է այն պետք է կամ ջերմացնել, կամ դեն նետել: Սերն այն պտուղը չէ, որը կարող ես պահել սառը տեղում…» :

Էդիթ Պիաֆի մահվան բոթը ևս մեկ անգամ փաստեց մեծագույն խոսքերի իմաստությունը, թե մարդը ծնվում է ԱԿԱՄԱ, ապրում ՄԻԱՅՆԱԿ, մեռնում ԿԱՐՈՏՈՎ:

Պիաֆի կարոտը երբեք չփարարտվեց երեխայի, սիրելիի կորուստը Պիաֆին ենթարկեցին հոգեկան անհավասարաշռության, նա ինքն իր հետ շարունակական պատերազմի մեջ էր. այդ անհաշտությունը հավատարիմ ուղեկցի պես մնաց նրա կողքին մինչև մահվան բոթաբեր պահը: Նրան այլևս չէին կարող օգնել նույնիսկ հոգեմեդ դեղերն ու հաբերը, նա դարձել էր անվերահսկելի ու ինքնամփոփ…ՙիմ կայնքն, այո, զզվելի է, սակայն այն հիանալի է նույնպես և ես սիրում էմ այդ կայնքը և չեմ ափսոսում ոչ մի բանի համար՚: «ՈՉ , ես ոչ մի բանի համար չեմ զղջում» `Non Je Ne Regrette Rien,  հայտնի երգը Էդիթին հասցրեց իրական փառքի բարձունքին, սակայն Պիաֆի կյանքը լի էր ցավով, տառապանքով ու մենակության սարսափելի դժբախտությամբ:

Հեղինակ` Վարդ Գիշյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed