Հայ սաները մասնակցում են Մյունխենում կազմակերպված ցուցահանդեսին

Գերմանիայի Մյունխեն քաղաքում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ կազմակերպությանն անդամակցում է հայ նկարչուհի Մարի Ադամյանը:

«Պարբերաբար մասնակցում եմ այս կազմակերպության միջոցառումներին: Առաջարկ ստացա ցուցահանդեսում ներկայացնելու համար ուղարկել աշակերտներիս աշխատանքները: Մյունխեն եմ ուղարկել «Այբ» ավագ դպրոցի 20 աշակերտի գործեր»,- փախանցում է Panorama.am:

Նրա խոսքով  «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսին մասնակցում են պրոֆեսիոնալ նկարիչներ տարբեր երկրներից, ովքեր կազմակերպության անդամները են և երկու դպրոց՝ Իտալիայից և Հայաստանից, որոնց ուսուցիչները նույնպես կազմակերպության անդամ են։

Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 13-ը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed