Հայտնաբերվել է Աբգար թագավորի ընտանիքի դամբարանը (լուսանկարներ)

Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա քաղաքի ամրոցի շուրջը տեղի ունեցող պեղումների ընթացքում ժայռափոր դամբարաններ ու խճանկարներ են հայտնաբերվել։

Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ Ուրֆայի քաղաքապետարանի կողմից Ուրֆայի ամրոցի շուրջ իրականացվող պեղումների ընթացքում հնագետները ենթադրում են, որ հայտնաբերել են Աբգար թագավորի ընտանիքի դամբարանը։ Հնագետները նշել են, թե իրենց գտած դամբարանում թաղված են Աբգար թագավորի ընտանիքի 10 անդամներ։

Ուրֆայի ամրոցի ժայռափոր դամբարաններում պեղումներ իրականացնող հնագետներն արդեն մաքրել ու այցելությունների համար պատրաստել են բազմաթիվ դամբարաներ։

Նշենք, որ ըստ Մովսես Խորենացու Օսրոյենեի (Եդեսիա) թագավոր Աբգարը 1–ին դարի առաջին քրիստոնյա թագավորն է։

Ըստ ավանդության անբուժելի հիվանդ Աբգար թագավորը նամակ էր գրել Քրիստոսին՝ խնդրելով գալ իր քաղաք, բնակվել եւ բժշկել իրեն։ Քրիստոսը սուրհանդակի հետ Աբգար թագավորին է  ուղարկում Քրիստոսի անձեռակերտ սրբապատկերը։ Քրիստոսի համբարձումից հետո Սուրբ Թադեոս առաքյալն է մեկնում Եդեսիա եւ բժշկում Աբգարին ու մյուս բոլոր հիվանդներին։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed