Հայտարարվել են ԱՄՆ-ի Գրքի ազգային մրցանակի հաղթողները

Ինչպես գրում է ամերիկյան Գրքի ազգային հիմնադրամի կայքը, ԱՄՆ-ում հայտարարվել են 2013թ. Գրքի ազգային մրցանակաբաշխության հաղթողների անունները:

«Գեղարվեստական գրականություն» անվանակարգում լավագույն հեղինակ է ճանաչվել գրող, սցենարիստ և երաժիշտ Ջեյմս Մաքբրայթը՝ «The Good Lord Bird» վեպի համար։

Նշենք նաև, որ այդ մրցանակի հավակնորդների ցանկում էին նաև Ռեյչել Կուշերը՝ «The Flamethrowers» վեպով, Ջումպա Լախիրին՝ «The Lowland» ստեղծագործությամբ, Թոմաս Պիչոնը՝ «Bleeding Edge» վեպով և Ջորջ Սաունդերսը՝ «Tenth of December» գրքով:

«Ոչ գեղարվեստական գրականություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել The New York Times պարբերականի լրագրող Ջորջ Փարկերը՝ «The Unwinding: An Inner History of the New America» գրքով։

«Պոեզիա» անվանակարգում մրցանակ է ստացել Մերի Շիբիստը՝ «Incarnadine» բանաստեղծությունների հավաքածուի համար։ Տարվա լավագույն մանկագիր է ճանաչվել ճապոնուհի Սինտիա Կադոհատան՝ «The Thing About Luck» գրքի համար։

Գրքի ազգային մրցանակաբաշխությունն ԱՄՆ-ի գրականության ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումն է: Այդ մրցանակը շնորհվում է 1950 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի՝ 4 անվանակարգերում:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայտարարվել են ԱՄՆ-ի Գրքի ազգային մրցանակի հաղթողները”

Leave a Reply

Your email address will not be published.