Հայոց ցեղասպանությունը պարկի մեջ Սև ծովը նետված մարդկությունն է. Թամեր Չիլինգիր

Լուսանկարում՝ տրապիզոնցի հայ ընտանիք

 

Թուրք պատմաբանԹամեր Չիլինգիրը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հոդված է հրապարակել, որտեղ ներկայացրել է Սև ծովի շրջանի արևմտյան հատվածի՝ պատմական Պոնտոսի տարածքում ապրող հայերին: Ըստ պատմաբանի այսօր այդ տարածքներում հայ գտնելը շատ դժվար է:

«Այս ցեղասպանությունը 1915թ.-ի ապրիլի 24-ի մեջ տեղավորվող ցեղասպանություն չէ: 1876-1923 թվականներին Օսմանյան կայսրության 4.5 մլն քրիստոնյա քաղաքացի է սպանվել: Շատերն արտաքսվել են իրենց հայրենիքից, որտեղ հազարամյակներ էին ապրել»,- պատմաբանի խոսքերը փոխանցում է tert.am-ը:

Թամեր Չիլինգիրն առանձնացրել է Սև ծովի շրջանի հայության կոտորածների մասին տեղեկություններն ու ներկայացրել առավել տուժած շրջանները: Տրապիզոնում, Գյումուշհանեում, Ամասիայում, Մերզիֆոնում հայերի ջարդերին ակտիվորեն մասնակցել է նաև տեղի ժողովուրդը, իսկ ցեղասպանության հետքերը՝ հայերից մնացած թաղամասերը, լքված տները կամ «Հայի ձոր» անվանումով տեղանքները, որտեղ նետել են հայերի մարմինները, աչք են ծակում մինչ այսօր:
Հայտնի է, որ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին հատկապես շատ էր սիրում սպանել հայերին ծովի մեջ խեղդելով:

«Հայոց ցեղասպանությունը պարկի մեջ Սև ծովը նետված մարդկությունն է», – գրում է ուսումնասիրողը՝ նշելով, որ 1916թ.-ին, երբ ռուսական զորքը հասավ Տրապիզոն, այդ ժամանակ ամբողջ քաղաքում մնացել էր միայն 15 հայ կին և 300 որբ երեխա:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed