Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացմվել են. Փաստեր

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաև հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:

Արդ, Akunq.net-ը հրապարակում է երկու օսմանյան փաստաթղթեր և դրանց արևմտահայերեն թարգմանությունները` Անկարայի շրջանում գտնվող մի շինության մեջ հավաքված հայ որբերի մասին: Առաջին փաստաթղթում Ներքին գործերի նախարար Թալեաթը անպատեհ է համարում հայ երեխաների` այդ շենքում հավաքական կերպով մնալը և հրահանգում, որ նրանց ցրեն իսլամական կազմակերպություններում: Իսկ երկրորդ փաստաթուղթն այդ հրահանգի պատասխանն է` տրված Անկարայի փոխնահանգապետ Աթիֆի կողմից, ով որոշ մանրամասներ է հաղորդում այդ շրջաններում գտնվող հայ կանանց և երեխաների թվերի մասին և հայտնում, որ հայ մանուկները կբաժանվեն իսլամական կազմակերպություններում:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում սույն փաստաթղթերն օսմանյան արխիվում գտած, արևմտահայերեն թարգմանած և Akunq.net-ին տրամադրած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանին:

Աղբյուրը` Akunq.net

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed