Հայոց թագուհիները՝ հատված դրամների վրա

Դրամներ հատել են հայկական  թագավորությունների մի շարք արքաներ՝ սկսած Արտաշեսյաններից:

Հայկական թագավորություններից առաջինը, որ ուներ դրոշ, զինանշան, իսկ նրա արքաները դրամ էին հատում, Արտաշեսյաններն էին (մ. թ. ա. 189-մ.թ. 1 թվական): Արտաշեսյանների արքաներից առաջինը դրամ՝ պղնձե մետաղադրամներ, հատվել է Տիգրան Ա-ի (մ.թ.ա. 123-96 թթ.) օրոք:

Հայոց պատմության ընթացքում դրամներ հատվել են երկու հայ թագուհիների պատկերով՝ Էրատո և Զաբել:

Արտաշեսյան վերջին՝ Տիգրան Դ-ի ժամանակ հատված դրամի վրա նաև Էրատոթագուհու պատկերն է: Էրատոն եղել է Տիգրան Դ-ի քույրը և եղբոր հետ միասին է կառավարել երկիրը (մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1):

photo_170691_cb955adc8
Էրատո թագուհին

Ավելի քան 12 դար անց հատված մետաղադրամի վրա պատկերվեց հայոց թագուհի Զաբելի դիմանկարը: Կիլիկիայի Ռուբինյան թագավոր Լևոն Բ-ն (1150-1219), որ երկիրը ղեկավարեց 1187-1219 թվականներին, գահաժառանգ թողեց իր դուստրերից Զաբելին: 1226-ին Զաբելը և Հեթումը թագադրվեցին Սիսում: Նրանք թագավորեցին 1226-ից մինչև 1252-ը: Նրանց միացյալ թագավորությունը նշանավորվեց դրամների վրա, որ կրում են երկուսի պատկերները:

Հեթումը կնոջ՝ Զաբելի հետ
Հեթումը կնոջ՝ Զաբելի հետ

Մետաղադրամի վրա. Հեթումը կնոջ՝ Զաբելի հետ

 

 

Նյութը` aniarc.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed