Հայոց գենոցիդի մասին խոսում են Վատիկանի արխիվները

Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացնող Վալենտինա Վարդուհի Կարախանյանը հավաքագրել է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Հռոմի Բենեդիկտոս XV պապի նվիրակը տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և փորձել դադարեցնել այն: Այս մասին գրում է  «Արմենպրես»-ը՝ հավելելով, որ պատրաստվող գրքի գլխավոր դերակատարներից է հռոմի պապի ներկայացուցիչ, կարդինալ Անգելո Մարիա Դոլչին, ով Ցեղասպանության տարիներին փորձել է մոբիլիզացնել Կոնստանդնապոլսում դիվանագիտական կորպուսը, դատապարտել է կատարվող դեպքերն ու թեպետ առանց հաջողության, սակայն այդ խնդրով հասել է անգամ մինչև սուլթան:

«Մենք փորձել ենք դասավորել փաստաթղթերն այնպես, որ դրանք իրենցով արդեն փաստեն հայերի կոտորածի մասին: Գրքի դերակատարների շարքում են հայեր, եպիսկոպոսներ, նվիրակներ և դեսպաններ, ովքեր ապրել են կամ ականատեսն են եղել 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը»,- նշում է Վալենտինա Կարախանյանը: Նա պատմում է, որ Վատիկանն այդ տարիներին արել է հնարավոր ամեն բան, քանի որ Նվիրակը հանդիպել է նաև անգամ նրանց հետ, ովքեր դուրս են դիվանագիտական շրջանակից:

«Պատվիրակն իրավունք չի ունեցել դիմել շատ մարմինների: Սակայն նա գնացել է և ցույց է տվել պատվիրակության մասնավոր փաստաթղթեր, քանի որ սուլթանին հասնելու համար անհրաժեշտ էր ցույց տալ Հռոմի պապի ստորագրությունը: Նա հանդիպել է նախարարների, գլխավոր վեզիրի և սուլթանի հետ: Նա խոսել է Պապի և Սուրբ աթոռի անունից, քանի որ վստահ էր, որ Հռոմի Բենեդիկտոս XV Պապը ցանկանում էր օգնել և փրկել այս ժողովրդին»,- հայտնել է Կարախանյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed