Հայկական մանրանկարչությունը փոքրիկ նկարիչների վրձնով

Օրերս Ս.Ասլամազյանի անվան №1 երաժշտական դպրոցում բացվեց կերպարվեստի բաժնի աշակերտների մանրանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, ուր ներկայացված են համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում արված աշխատանքներ:

Фото Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոց.

Մրցույթ-փառատոնի առաջադրանքն էր`հայ միջնադարյան բանահյուսության որևէ ստեղծագործություն արտահայտել մանրանկարչության միջոցով: Ներկայացված 13 աշխատանքներից 5-ը պատվով մասնակցել են վերոհիշյալ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսին, և հեղինակները պարգևատրվել են ցուցահանդեսի պատկերագրքերով:

Фото Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոց.

Բոլոր 13 աշխատանքները,պատշաճ շրջանակներով, այժմ զարդարում են կրթօջախի միջանցքը: Նկարաշարի հեղինակները 8-15տարեկան մեր աշակերտներն են /դասատու`Լ.Մարգարյան/, ովքեր բազմաշերտ ու հարուստ բանահյուսությունից ընտրել են այնպիսի էջեր,որոնցում արտացոլված են մեր ժողովրդի հերոսական ոգին,անսահման իմաստությունը, ինքնազոհաբերման կարողությունն ու կենսասիրությունը:

Фото Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոց.

Ուսուցչի համոզմամբ, ցանկացած առաջադրանք պիտի մղի երեխաներին ինքնաճանաչման, առանց որի հայրենասիրություն ձևավորել և առավել ևս` ազգ-բանակ կառուցել այս ոլորտում հնարավոր չէ: Բացի խորը գաղափարական հիմքերից, այս մանրանկարներն օժտված են նաև գեղարվեստական բարձր որակով, հնչեղ գունային արտահայտչականությամբ:

Фото Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոց.

Շնորհավորում ենք բոլորիս` այս գեղեցիկ ցուցադրության` դպրոցում իր մշտական տեղը գտնելու կապակցությամբ և մաղթում մեր սաներին` հոգևոր և կրթական ոլորտներում անվերջ կատարելագործվելու անկոտրում կամք:

 

Նյութը` Ս.Ասլամազյանի անվան №1 երաժշտական դպրոցի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

April 2019
M T W T F S S
« Mar    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930