Հայկական գորգեր, կոնյակ, ուտեստներ ու տեսասկավառակներ Բրազիլիայում կայացած տոնավաճառին

Նոյեմբերի 28-ին Բրազիլիայի Մանե Գարինչա Ազգային մարզադաշտում տեղի ունեցավ Բրազիլում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների 11-րդ ամենամյա տոնավաճառը՝ «Հանուն խաղաղության եւ կարիքավորների հոգածության» խորագրի ներքո, որին մասնակցեց նաեւ Հայաստանը:

Հայկական տաղավարում ներկայացված էին ավանդական ձեռագործ գորգերի նմուշներ, օբսիդիանից պատրաստված հուշանվերներ, Հայաստանի մասին պատմող տեսասկավառակներ, զբոսաշրջության հնարավորությունների մասին նյութեր, հայկական կոնյակ, ավանդական խոհանոցի ուտեստեղեն եւ այլն: Բացման արարողությանը ներկա էին Բրազիլիայի նահանգապետ Ռոդրիգո Ռոլեմբերգն իր տիկնոջ հետ, արտգործնախարարության գլխավոր քարտուղար Սերժիո Դանեզին, պատգամավորներ, սենատորներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Ըստ հաստատված ավանդույթի բարեգործական տոնավաճառի կազմակերպիչը` երկրում հավատարմագրված դեսպանների կանանց միությունը, որոշել էր տոնավաճառից գոյացած գումարը հանգանակել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակներին, ինչպես նաեւ ծերանոցներին եւ մանկատներին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայկական գորգեր, կոնյակ, ուտեստներ ու տեսասկավառակներ Բրազիլիայում կայացած տոնավաճառին”

Leave a Reply

Your email address will not be published.