Հայերն ու հրեաները՝ միասին. Փարիզում աստղերը ելույթ կունենան ցեղասպանությունների զոհերի հիշատակին

Փարիզի հայտնի «Ֆոլի Բերժեր» հայտնի թատրոնի դահլիճում հոկտեմբերի 12-ին Շառլ Ազնավուրի պատվավոր հովանու ներքո կկայանա «Դո՛ւ, իմ եղբայր» անվանումով համերգ՝ հայերի, ասորիների, հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ի աջակցություն այժմյան արեւելյան քրիստոնյաների: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:

Իր տեսակի մեջ առաջին այս միջոցառման ընթացքում, որը միավորելու է հայերին եւ հրեաներին, ակնկալվում է բազմաթիվ քաղաքական գործիչների եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների ներկայություն: Համերգի հետ կապված հաղորդումները պարբերաբար ներկայացվելու են Ֆրանսիայի «Shalom» եւ «Ayp FM» ռադիոկայաններով:

Համերգին, որը վարելու է «France 2» հեռուստաալիքի երաժշտական Ֆրեդերիկ Զեյտունը, հանդես կգան հայտնի երաժիշտներ, օրինակ՝ Միշել Լեգրանն ու նրա որդին, Միշել Բուժենան, Միշել Ֆյուգեն եւ «Պլյուրիբյուս» նախագիծը, Էնրիկո Մասիասը, Անդրե Մանուկյանը, Ժիլբեր Մոնտանիեն, Պոպեկը եւ այլ արտիստներ:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Հայերն ու հրեաները՝ միասին. Փարիզում աստղերը ելույթ կունենան ցեղասպանությունների զոհերի հիշատակին”

Leave a Reply

Your email address will not be published.