Հայաստանում վերականգնված եկեղեցին՝ օրինակ Նոր Զելանդիայի համար

Նոր Զելանդիայից ակտիվիստը Հայաստան է այցելել՝ համոզվելու համար ավերված տաճարները վերականգնելու անհրաժեշտության մեջ:

Ջեֆրի Ռաթբունը Քրայսթչերչի անգլիկան Մայր տաճարը վերականգնելու կոչով հանդես եկող ակտիվիստներից է: Եկեղեցին ավերվել է 2011 թվականին, երկրաշարժի հետեւանքով:

Ըստ 3news.co.nz-ի, Ռաթբունը Գյումրիում սեփական աչքերով տեսել է ավելի քան 27 տարի առաջ  ավերված եկեղեցին, որի վերանորոգումն ավարտին է մոտենում:

«Քաղաքի բնակիչները նույնքան կապված են այդ եկեղեցուն, որքան մենք: Եկեղեցին ցանկանում էր վերականգնել այն, չնայած բավականաչափ միջոցներ չուներ: Բայց նրանք լի էին գումար գտնելու եւ շինարարությունը սկսելու վճռականությամբ»,- ասում է Ռաթբունը:

Նա Հայաստանից իր եպիսկոպոսի եւ քաղաքապետի նամակներն է տարել Նոր Զելանդիա, որոնք աջակցություն են հայտնում Մայր տաճարի վերականգնմանը: Ակտիվիստը պատրաստվում է դրանք ներկայացնել Քրայսթչերչի քաղաքապետին եւ եկեղեցու ներկայացուցիչներին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանում վերականգնված եկեղեցին՝ օրինակ Նոր Զելանդիայի համար”

Leave a Reply

Your email address will not be published.