Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի շաբաթ

magnis.news-ը գրում է՝

Հայաստանում Ռուսական մշակույթի օրերի շրջանակում սեպտեմբերի 14-18-ին Երեւանում, Գյումրիում եւ Աբովյանում Ռուսական կինոյի շաբաթ կանցկացվի: Այս մասին օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Աննա Մանիլովան:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 6-ին Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում Կինոյի օր կանցկացվի: «Ընտրել ենք ռուսական դասական եւ վերջին տարիներին ամենահետաքրքիր ֆիլմերը: Ռուսական կինոյի շաբաթը կբացի «Անձնակազմ» («Экипаж») ֆիլմը»,- նշեց Մանիլովան:

Պաշտոնյան նաեւ հավելեց, որ հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Կարեն Շախնազարովը վարպետության դասեր կանցկացնի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար:

Հայաստանում Ռուսական մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը նախանշված է սեպտեմբերի 3-ին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed