Հայաստանը մասնակցում է Հավանայի միջազգային ցուցահանդեսին

«ԿուբաԷքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է Հավանայի ամենայնա միջազգային ցուցահանդեսը, որը խոշորագույններից մեկն է Լատինական Ամերիկայում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են հազարավոր ընկերություններ մի քանի տասնյակ պետություններից։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսին Հարավային Կովկասի երկրներից իր առանձին տաղավարով մասնակցում է Հայաստանը։ Հայկական տաղավարը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր լատինաամերիկյան գործարարների եւ ցուցահանդեսի այցելուների կողմից ամենաայցելված տաղավարներից է։

Հայաստանը Հավանայի միջազգային ցուցահանդեսում հիմնականում ներկայացված է գյուղատնտեսական եւ վերամշակվող հատվածի արտադրանքներով, դեղագործական ընկերություններով: Ներկայացված են Պռոշյանի կոնյակի գործարանի լայն տեսականին, «Մադաթով» կոնյակը, «Ղարաբաղ Գոլդ» օղիները, «Նոյան» ընկերության արտադրանքը, «Բջնի» ջրերի գործարանը, «B’Arev Honey» ընկերությունը, «Արարատ» գրուպը, «Իգիթ» կաթնամթերքի գործարանը, «Արկոլադ», «Գրանդ քենդի», «Սիգարոն» ապրանքանիշերը, «Զենիթ» հակակարկտային համակարգերը եւ այլն։

Հավանայի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է նաեւ հայ-լատինամերիկյան գործարար համաժողովի անցկացում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանը մասնակցում է Հավանայի միջազգային ցուցահանդեսին”

Leave a Reply

Your email address will not be published.