Հայաստանը մասնակցել է Պեկինի առաջին միջազգային լուսանկարչական բիենալեին

Ս. թ. հոկտեմբերի 24-ին Չինաստանի մայրաքաղաք  Պեկինում անցկացվել է առաջին միջազգային լուսանկարչական բիենալեն, որի շրջանակում բացվել է «Կետեր քարտեզի վրա. հակամարտության ներկայացումը մշակութային տարածքում» խորագիրը կրող ցուցահանդեսը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ բիենալեին Հայաստանը ներկայացրել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Սեդա Մուրադյանը՝ իր հեղինակած «Տնից տուն» վավերագրական ֆիլմով: Ֆիլմը մեծ հետաքրքրության է արժանացել Պեկինի «Առաջին  միջազգային լուսանկարչական բիենալեի» կազմակերպիչների, մասնակից ֆոտոլրագրողների ու վավերագրողների կողմից: Նախատեսվում է նկարահանել նաև «Տնից տուն» ֆիլմի երկրորդ մասը:

Լուսանկարչական միջազգային այս ցուցահանդեսի շրջանակում անցկացվել են նաև ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ, քննարկումներ:

Ցուցահանդեսին մասնակցել են Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող լուսանկարիչներ ու ֆիլմարտադրողներ:

Նկարը` english.cntv.cn

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Հայաստանը մասնակցել է Պեկինի առաջին միջազգային լուսանկարչական բիենալեին”

Leave a Reply

Your email address will not be published.