Համերգ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին

 

 

artsakhpress.am-ը գրում է՝

Ժնևի մերձակա Պյուպլաժ քաղաքում հուլիս 30-ին տեղի ունեցավ դասական երժաշտության միջազգային փառատոն, որի շրջանակում, որպես պատվո հյուր, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակին նվիրված  համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով ընդգծեց հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար քսանհինգ տարի առաջ անկախ պետականության վերականգնման կարևորությունը և անդրադարձավ հայկական երաժշտական արվեստի ավանդույթներին:

Համերգի ընթացքում նվագախմբի, ինչպես նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչեցին հայ և միջազգային դասական կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed