Համացանցում է հայտնվել «Փոքրիկ իշխանը» նոր մուլտֆիլմի թրեյլերը

Paramount կինոընկերությունը համացանցում հրապարակել է «Փոքրիկ իշխանը» նոր մուլտֆիլմի թրեյլերը։ Անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է Մարկ Օսբորնը, ով նախկինում զբաղվել է «Քունգ ֆու Պանդա» և «Սպունգ Բոբ» մուլտֆիլմերի արտադրությամբ, գրում է buro247.ru-ն:

Ֆիլմի հեղինակները մի փոքր փոխել են հայտնի հեքիաթագիր Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի դասական հեքիաթի սյուժեն. մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու կյանքը, ով ապրում է խիստ ուսումնական պլանով, փոխվում է, երբ նա ծանոթանում է տարեց օդաչուի հետ: Հենց նա էլ պատմում է նրան Փոքրիկ իշխանի և հեռավոր աստղերի մասին պատմությունը:

Հերոսներին հնչյունավորել են՝ Ռեյչել ՄքԱդամսը, Ջեյմս Ֆրանկոն, Բենիսիո Դել Տորոն, Մարիոն Կոտիյարը, Ջեֆ Բրիջեսը և Վենսան Կասելը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Համացանցում է հայտնվել «Փոքրիկ իշխանը» նոր մուլտֆիլմի թրեյլերը”

Leave a Reply

Your email address will not be published.