«Համազգային» թատրոնը կրկին կմեկնի Լոս Անջելես՝ հյուրախաղերի

Սոս Սարգսյանի «Համազգային» պետական թատրոնի թատերախումբն այս տարի կրկին հյուրախաղերի կմեկնի Լոս Անջելես և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը կմասնակցի հայկական թատրոնի 6-օրյա փառատոնին: Այն անցկացվելու է Հյուսիսային Հոլիվուդի «El Portal» թատրոնի շենքում: Ըստ «Asbarez»-ի, փառատոնի ընթացքում 16 հոգուց բաղկացած թատերախումբը մի քանի անգամ կներկայանա չորս ստեղծագործության բեմադրություններով:

Նշենք, որ անցյալ տարի թատրոնի 11 ներկայացումները «հաղթանակ» էին կոչել: Այն ժամանակ 12 դպրոցների ավելի քան 1.400 աշակերտներ էին դիտել բեմադրությունները՝ նպատակ ունենալով իրենց համար բացահայտել Հայաստանից ժամանակ հայկական թատրոնը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Համազգային» թատրոնը կրկին կմեկնի Լոս Անջելես՝ հյուրախաղերի”

Leave a Reply

Your email address will not be published.