«Հալե» նվագախումբն առաջարկել է տոմսերի համար վճարել համերգից հետո

Ամենահայտնի բրիտանական սիմֆոնիկ նվագախմբերից մեկը՝ Մանչեսթերի  «Հալե» նվագախումբն առաջին անգամ համերգ կունենա, որտեղ տոմսերի համար ունկդնիրները վճարեն ելույթից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երաժիշտների խոսքերով՝ համերգի ավարտին հանդիսատեսին կառաջարկվի տոմսարկղում թողնել այնպիսի գումար, որը իրենց կարծիքով արժե համերգի համար: «Վճարեք՝ ինչքան ցանկանում եք»,- ասված է նվագախմբի կայքում:

Սովորաբար «Հալե» նվագախմբի համերգի տոմսի միջին արժեքը 60 դոլար է կազմում:

Սեպտեմբերի ամսին նախատեսված իրենց այս ակցիայով երաժիշտները ցանկանում են համերգի դահլիճ գրավել մարդկանց, որոնք նախկինում երբեք չեն այցելել դասական երաժշտության համերգ:

Դրա համար 1857 թվականին հիմնադրված նվագախումբը պատրաստ է խախտել մի քանի ավանդույթներ: Այդպես, հանդիսատեսը կարող է գալ համերգի իրենց խմիչքներով, ծափահարել հանկարծակի և օգտագործել բջջային հեռախոսներ:

Բացի այդ, համերգի կազմակերպիչները խոստանում են Twitter-ում հանդիսատեսի հրապարակած հաղորդագրությունները ցուցադրել բեմի վրա կախված մեծ էկրանին:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “«Հալե» նվագախումբն առաջարկել է տոմսերի համար վճարել համերգից հետո”

Leave a Reply

Your email address will not be published.