Կյանքից հեռացել է Վահագն Մարգարյանը

Կյանքից հեռացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը: Նշենք, որ արտիստը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Նա եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ էր եղել։Երիտասարդ արտիստը 2013-ից աշխատում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նա մասնակցել էր ս. թ. հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթին՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին: Մարգարյանը հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Բիզե-Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պա-դե-դե), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պա-դե-դե) ներկայացումներում:
2015 թվականին Չեչնիայում մասնակցել է Մահմուդ Էսամբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:
2016 թվականին Տալլինի միջազգային բալետային մրցույթում զբաղեցրել է երրորդ պատվավոր հորիզոնականը:
- Previous Գյումրու որբանոցի 1923 թվականի լուսանկարը՝ ամերիկյան կոմիտեի ամսագրի շապիկին
- Next Առաջիկայում սպասվում է ձյուն
You may also like...
Sorry - Comments are closed