Կյանքը շատ ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ. Ստիվեն Հոկինգ

Նրանք, ում հետաքրքրում է իրենց ցուցանիշը, անհաջողակներ են:

Գուցե ինչ-որ տեղ ես վատը չեմ: Բայց ես Էյնշտեյնը չեմ:

Չեմ կարող ասել, որ իմ ֆիզիկական վիճակն ինձ աշխատանքում օգնում է, բայց այն ինձ օգնում է կենտրոնանալ հետազոտությունների վրա` խուսափելով դասախոսություններից և ձանձրալի գիտաժողովներից:

Այնտեղ, որտեղ կա կյանք, կա հույս:

Գիտելիքի գլխավոր թշնամին ոչ թե անփութությունն է, այլ գիտելիքի խաբկանքը:

Կյանքը շատ ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ: Շատ կարևոր է պարզապես չհանձնվելը:

Ես նկատել եմ, որ անգամ այն մարդիկ, ովքեր հավաստիացնում են, որ ամեն ինչ կանխորոշված է, և ոչինչ հնարավոր չէ փոխել, փողոցն անցնելիս աջ ու ձախ են նայում:

 

Աշխարհահռչակ պրոֆեսոր Ստիվեն Հոկինգը, ով իր կյանքը նվիրել է բավականին առեղծվածային հարցին` մեր տիեզերքի պատմությանը,  ունի սովորական ֆիզիկոսի կենսագրություն, բացառությամբ այն փաստի, որ նա կարողանում է շարժել միայն երկու մատները, այն էլ որպեսզի տեղաշարժվի ու հաղորդակցվի:

Երրորդ կուրսում Ստիվեն Հոկինգը սկսեց նկատել, որ անընդհատ սայթաքում է: Բժշկական հետազոտություն անցնելուց հետո բժիշկները սարսափելի ախտորոշում դրեցին` ամիոտրոֆային կողային սկրելոզ: Սակայն Ստիվեն Հոկինգը չվհատվեց:

Դժվարությունների հաղթահարման գործում նրան օգնեց կենսախինդ ու աշխույժ Ջեյնը, ով 1965 թվականին դարձավ նրա կինը: 30 տարեկանում Ստիվեն Հոկինգն արդեն գամված էր անկողնուն: 

Սակայն վերջին 40 տարիների ընթացքում Հոկինգն այնքան բան է արել գիտական աշխարհի համար, որ նրա շատ ու շատ առողջ կոլեգաներ երբեք չեն էլ հասցնի անել իրենց ողջ կյանքում:

 

 

Աղբյուրը` blog.liberal.am

 

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed