Կիևում «Ուկրաինայի հայերը. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան է անցկացվել

Դեկտեմբերի 10-ին Կիեւում կլոր սեղան է անցկացվել՝ հայտնի գործիչների մասնակցությամբ: Նախաձեռնողները «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ակտիվիստները եւ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի հանձնաժողովն էին:

Միջոցառմանը մասնակցել են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ. փորձագետներ Օլեգ Սահակյանը, Տիգրան Գրիգորյանը, հասարակական գործիչներ Աշոտ Առուշանովը, Արմինա Միխայլովան, Գրիգորի Աբրահամյանը, Լաուրա Հովակիմյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանը, ռեժիսոր Կարեն Մեսրոպյանը, հայտնի հագուստի դիզայներ Հայկ Ավանեսյանը, պրոդյուսեր Անատոլի Քալանթարյանը, հրատարակիչ Լուսինե Բադալյանը, լրագրողներ Ելենա Ռոդինան, Երվանդ Երվանդյանը, Վարդուհի Ավանեսյանը:

Ըստ Analitikaua-ի՝ քննարկվել են հայկական սփյուռքին, նրա դերին, հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կիևում «Ուկրաինայի հայերը. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան է անցկացվել”

Leave a Reply

Your email address will not be published.