Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը

Հայաստանի եւ Կիպրոսի Հանրապետությունների միջեւ մշակութային համագործակցության շրջա¬նակում` այսօր՝ մարտի 16-ին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը:

Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների Նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարար Կոստաս Կադիսը:

Խաչքարի տեղադրման առա¬ջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության խնդրանքով:

Խաչքարը թվագրվում է 1598 թվականով, գույնը՝ բաց կարմրավուն: Ջուղայի խաչքարերը 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի պատկերագրական, ոճական ու իմաստաբանական առումով խիստ եզակի երեւույթ էին:

Տեղադրվող կրկնօրինակի հեղինակն անվանի վարպետ, խաչքարագործության մշակույթի յուրահատուկ դպրոցի հիմնադիրներից` Ռուբեն Նալբանդյանն է:

Հիշեցնենք, որ 2010 թվականին «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» Հայաստանի Հանրապետության հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը”

Leave a Reply

Your email address will not be published.