Կարճիկյանի սպանութունը. Վրեժ. mediamax.am

Ներկայացնում ենք mediamax.am-ի կողմից հրապարակաված հետաքրքիր պատմական մի անդրադարձ՝ կապված Առաջին Հանրապետության  Խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանության և Կարսի հանձնման պատմության իրական փաստերի շուրջ:Նյութը վերահրապարակվում է բացառապես առանց խմբագրման:

1918-ի նոյեմբերի սկզբին Հայաստանում կազմված կոալիցիոն կառավարությունը մեծ դժվարությամբ էր դիմակայում բազմաթիվ խնդիրներին, ներքին կյանքի դժվարություններին։

Նոր կառավարության անդամներից մի քանիսն ընդամենը երկու-երեք շաբաթ նախարարական պաշտոնները զբաղեցնելուց հետո հեռանում էին Հայաստանից։ Ինչպես Սիմոն Վրացյանն էր գրում՝ «սեւ հացի, հատակի վրա քնելու եւ ոջիլի չվարժված» մարդկանց համար կյանքը Երեւանում անտանելի էր։ Ու թեեւ 1918-ի հոկտեմբերին թուրքական բանակն աստիճանաբար հեռանում էր Հայաստանից եւ թվում էր, թե կորցրած շրջանները շուտով կվերադարձվեն, հուսալքությունը հայկական իրականության անբաժանելի մասն էր։

Աղմկոտ սպանություն

1918-ի նոյեմբերի 14-ին Երեւանի իր աշխատասենյակում գնդակահարվում է նոր կառավարության խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանը։

«Զանգ», 17 նոյեմբերի, 1918թ., թիվ 71

«Նոյեմբերի 14-ին, առավոտյան ժամը 12-ին ֆինանսների մինիստրության իր առանձնասենյակում ատրճանակի երեք հարված է ստանում կրծքից եւ վայրկենապես անշնչանում խնամատարության մինիստր Խաչատուր Կարճիկյանը։

Սպանությունը կատարվում է հետեւյալ պարագաներում. ոճրագործը դեռ նախասենյակում հանում է ատրճանակը, ներս մտնում առանց խոսքի եւ հարվածում զոհին ու դուրս ելնում։ Շենքի մուտքի մոտ շփոթվում է, բայց դուրս է պրծնում, նստում կառք ու անհայտանում։ Թողնում է իր սպայական շինելը, որի մեջ գտնվում է անունների ցուցակ»։

Շուտով պարզվում է, որ մարդասպանը Կարճիկյանի վաղեմի ծանոթ, Սարդարապատ գյուղի բնակիչ, ենթասպա Եգոր Տեր-Մինասյանն էր։ Ուշագրավ է, որ հետագայում մամուլում լույս տեսած բազմաթիվ հոդվածներում գրեթե արձագանք չկար Տեր-Մինասյանի գրպանում հայտնաբերված ցուցակի մասին։ Սակայն դեպքերը ցույց են տալիս, որ այնուամենայնիվ, Կարճիկյանը ոճրագործի միակ թիրախը չէր։ Երեք օր անց «Ժողովուրդ» թերթը գրում էր, որ Եգոր Տեր-Մինասյանը նոր էր ժամանել Թիֆլիսից։ Երեւի սա էր պատճառը, որ գործի քննությունն իրականացվում էր արդարադատության նախարար Սամսոն Հարությունյանի անմիջական վերահսկողությամբ, իսկ հանցագործին որոնող խումբը ղեկավարում էր անձամբ Դրոն։ Գիշերը Եգոր Տեր-Մինասյանը ձերբակալվում է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed