Կաննի կինոփառատոնի դափնեկիր, իրանցի ռեժիսոր Աբբաս Կիարոստամին հեռացել է կյանքից

Իրանցի կինոռեժիսոր, այդ երկրում «Ոսկե արմավենու ճյուղի» միակ դափնեկիր Աբբաս Կիարոստամին մահացել է 76 տարեկան հասակում։

2016թ-ի մարտին Կիարոստամիի մոտ ախտորոշվել էր ստամոքսաաղիքային ուղու քաղցկեղ։ Մահվան պահին նա բուժում էր անցնում Ֆրանսիայում։

Կինոռեժիսորը ստացել է Կաննի գլխավոր մրցանակը 1997թ-ին «Բալի համը» ֆիլմի համար, որը պատմում էր ինքնասպանության որոշում ընդունած տղամարդու մասին։

Դա Կիարոստամիի կարերայում յոթերորդ ֆիլմն էր, որը նա սկսել էր նկարահանել դեռ մինչև 1979թ-ի Իսլամական հեղափոխությունը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed