Կանադայում կազմակերպվել է «Armenia and Karabakh: The Stone Garden» գրքի շնորհանդեսը

Կանադայում ՀՀ դեսպանությունը նոյեմբերի 23-ին կազմակերպել է Մեթյու Քարանյանի «Armenia and Karabakh: The Stone Garden» անգլալեզու ճամփորդական ուղեցույցի երրորդ` համալրված հրատարակության շնորհանդեսը: Մեթյու Քարանյանը, ով հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման խոսքով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ներկայացրել է հյուրին և կարևորել է Հայաստանի և Արցախի վերաբերյալ համապարփակ անգլալեզու ուղեցույցի առկայությունը: Շնորհանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը հանդես է եկել Հայաստանի տարբեր անկյունները ներկայացնող լուսանկարներով համեմված դասախոսությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Կանադայում գտնվելու ընթացքում Մեթյու Քարանյանն իր ուղեցույցը հանրությանն է ներկայացրել նաև Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Կանադայում կազմակերպվել է «Armenia and Karabakh: The Stone Garden» գրքի շնորհանդեսը”

Leave a Reply

Your email address will not be published.