Կայացավ Մուղդուսյան արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահնադեսը

ՄԱԿ-ի մանկական հիմադրամի և Արդարադատության նախարարության կողմից իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ կայացավ նաև Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադրման երկրորդ տարվան նվիրված հաշվետու ցուցահանդեսի բացումը:

Ներկայացվեցին գեղանկարի, քանդակի, կարպետագործության, կավագործության աշխատանքներ:
Միասին երգեցինք, վերհիշեցինք անցած երկու տարին, նոր ծրագրեր կազմեցինք:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, շնորհակալ ենք քաղաքացիներին, մեր սաների ծնողներին, և, իհարկե, մեր սիրելի սաներին:

Հիշեցնում ենք, որ միջոցառումն իրականություն դարձավ Արդարադատության նախարարության շնորհիվ, ինչի համար մենք անչափ շնորհակալ ենք:

 

Այս մասին գրվում է կենտրոնի ֆեյբուքյան էջում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed