Կադրեր՝ երգչուհի Սիարայի և ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնի հարսանեկան արարողությունից.Լուսանկարներ

Օրեր առաջ կայացել է ամերիկյան հայտնի երգչուհի Սիարայի և ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնի հարսանեկան արարողությունը, որի առաջին պաշտոնական կադրերն արդեն հրապարակվել են:

Ինչպես նշում է Tatler-ը, սևամորթ գեղեցկուհին լուսանկարներում ի ցույց է դրել Roberto Cavalli բրենդի կողմից հատուկ իր համար կարված հարսանեկան ճոխ զգեստը, ինչպես նաև ամուսնական ադամանդյա մատանիները:

Հիշեցնենք, որ զույգի հարսանեկան արարողությունը կայացել է Մեծ Բրիտանիայի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում՝ Պեկֆորտոնյան դղյակում, որտեղ հավաքվել են զույգի ամենամտերիմ բարեկամներն ու ընկերները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed