Ծխելը դա վարքագծային գործոն է. Ալեքսանդր Բազարչյան

«Գիտությունը ապացուցել է, որ հիվանդությունների մի զգալի մասը առաջանում է  ռիսկի գործոններից՝ հատկապես ծխախոտի օգտագործումը լինելով ռիսկի գործոններից մեկը պատճառ է հանդիսանում մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը՝ մասնավորապես քաղցկեղի կամ սիրտ-անոթային հիվանդությունների»,-այս մասին այսօր Մենք մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Բանախոսի խոսքով հիմնական աշխատանք է տարվում հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ծխախոտի դեմ պայքարին Բազարչյանը նշեց, որ  համաշխարհային առողջապահական մակարդակով  190 երկրների շրջանում մշակվել է  ծրագիր՝ շրջանակային կոնվենցիան, որին 2004 թվականին միացավ նաև Հայաստանը:

Վիճակագրական տվյալներով կանանց և տղամարդկանց շրջանում զգալի մեծ է տղամարդկանց թիվը: «Հայաստանում տղամարդկանց ծխախոտի օգտագործումը հանդիսանում է լրջագույն խնդիր: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց  շրջանում ամենաբարձր ցուցանիշը 25-40 տարեկան կանանցն է»:

Մասնագետի խոսքով ծխախոտի կիրառումը բարձր ցուցանիշի է հասնում 16 տարեկանից բարձր անձանց մոտ: «18-25 տարեկանն այն տարիքն է, երբ չծխողը դառնում է ծխող: Դա պայմանավորված է այն բանով, որ Հայաստանում երեխաներն ավելի ուշ են դուրս գալիս ծնողների հսկողությունից»: Նրա խոսքով այդ ամենին նպաստում է բուհական կյանքին ինտեգրվելը, որտեղ ավելի ազատ է լինում դեռահասների վարքագիծը, իսկ ծխելը, ըստ բանախոսի, դա վարքագծային գործոն  է:

 

 

Անդարդարձը՝ Վ. Գիշյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed