Խրիմյան Հայրիկի կտակը

ter-hambardzum.net-ը գրում է՝

Ավանդում եմ ձեզ անանց օրհնության այս կտակը:

– Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց եկեղեցին, չբաժանվե՛ն Թադեոսի ու

Լուսավորիչ հոր հոտից ու փարախից: Օրհնեցե՛ք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, սիրեն եղբորը, ընկերոջը, լինեն մարդասեր:

– Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն ու չմոռանան նրա հին, անշուքացած փառքն ու հիշատակը, հիշեն նրա կիսակործան տաճարները:

– Օրհնեցե՛ք, դաստիարակե՛ք, որ նրանք ուսում սիրեն, գիտություն սիրեն, դպրոց սիրեն, առաջադիմությունը պատվեն: Օրհնեցե՛ք և ուսուցանե՛ք, եթե քաղաքացի են, նոր աշխարհի այլևայլ արհեստները սովորեն, անխարդախ լինեն վաճառելու և գնելու մեջ: Իսկ եթե շինական են, հող սիրեն, մաճ սիրեն, աշխատանք սիրեն, հայրենի նվիրական ու սեփական հողերից մի բուռ անգամ չզիջեն:

– Ի վերջո, օրհնեցե՛ք, որ նրանք ամուսնասեր լինեն, տնաշեն ու տնարար լինեն, բարի ու ազնվական ընտանիք կազմեն, որով միայն հնարավոր կլինի, որ ազգային կյանքը բարվոքվի, բարձրանան նրա համբավն ու փառքը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed