«Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին». լույս է տեսել Համո Սուքիասյանի նոր գիրքը

2018 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում (ք. Երևան, Մաշտոցի 17) տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածուներ Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը:

Ուսումնասիրությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանն է:

Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող արխիվային փաստաթղթերի և մամուլի հրապարակումների հիման վրա անդրադարձ է կատարվում Խորհրդային Հայաստանում երգիծական մամուլի սկզբնավորման նախադրյալներին ու կայացման խոչընդոտներին, երգիծական պարբերականներ հրատարակելու դժվարություններին, Երևանում Վահան Թոթովենցի խմբագրությամբ հրատարակված «Շեշտ» (1923 թ.), Էդուարդ Խոճիկի խմբագրությամբ հրատարակված «Զուռնա» (1924 թ.) և «Կարմիր մոծակ» (1926-1927 թթ.) երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը: Շարադրանքի ընթացքում ցույց է տրվում, որ խորհրդահայ կյանքի բազմաշերտ թերությունները ծիծաղի հայելու միջով արտացոլելու առաքելությունը խնդրո առարկա երգիծաթերթերը հաջողել էին կատարել, ինչը և դարձել է նրանց կարճակյացության հիմնական պատճառը: Անցնելով բազմաթիվ փորձություններով՝ իշխանությունների կողմից դրանց հրատարակությունն ընդհատվեց՝ 1954 թ. ի դեմս «Ոզնու» վերածնվելու հեռանկարով. 1928-1953 թթ. Խորհրդային Հայաստանում երգիծական պարբերական չի հրատարակվել:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed