«Խոստումը». Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու Քըրքորյանի երազանքը կիրականանա

«Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր վերջերս մահացած հայտնի հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին, «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն է ստեղծել, որի առաջին ձեռնարկը լինելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Խոստումը» վերնագրով ֆիլմի նկարահանումը: Գլխավոր դերում հանդես է գալու Քրիստիան Բեյլը: Այս մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով «Variety»-ն:

Քըրքորյանի բազմամյա փաստաբան և խոսնակ Փաթրիսիա Գլեյզերը նշել է, որ «Survival Pictures» ընկերությունը ծնվել է Քըրք Քըրքորյանը անկոտրում կամքի արդյունքում՝ միջազգային հանրությանը ներկայացնել ներշնչող մարդկային պատմություններ:

«Խոստումը» հրաշալի սիրո պատմություն է, որ դռներ պիտի բացի մարդկային իրավունքների պաշտպանության գործում: Այս ֆիլմը գալիս է իրականացնելու Քըրք ՔըրՔորյանի երկարամյա երազը. ինքը մեծ բավարարությամբ անձնապես փարված էր ֆիլմի նախապատրաստական և դերասանների ընտրության գործին»,-ասել է Գլեյզերը:

«Variety»-ի փոխանցմամբ, «Survival Pictures»-ը ներկայացնելու է «մարդկային ոգու անշեջ կրակի, մարդկային դիմադրողականության պատումներ»:

«Խոստումը» ֆիլմի ծախսերը հոգալու է «Survival Pictures» ընկերությունը՝ տնօրինությամբ Էրիք Էսրայելյանի և Էնթոնի Մանտեքիսի: «Հոթել Ռուանդա» ֆիլմի բեմադրիչ Թերի Ջորջի և Ռաբին Սուքորթի կողմից գրված պատմությունն սկսվում է Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին: Աշնանը ծրագրված նկարահանումները պիտի կատարվեն Պորտուգալիայում և Կանարյան կղիզիներում:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “«Խոստումը». Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու Քըրքորյանի երազանքը կիրականանա”

Leave a Reply

Your email address will not be published.