Խարբերդում հատնաբերված ժայռաբեկորը 4.000 տարեկան է

Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում (այժմ՝  Էլյազըղ) հայտնաբերված ժայռաբեկորը, որի վրա առկա են հնագույն նկարազարդ արձանագրություններ, ունի 4.000 տարվա վաղեմություն, հայտնում է թուրքական arkeolojihaber.net-ը:

Նշենք, որ անցյալ տարվա մայիսին հնագետների կողմից հայտնաբերված ժայռաբեկորը տարվել էր Էլյազըղի հնագիտության ու էթնոգրաֆիայի ինստիտուտ-թանգարան, որտեղ էլ ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության:

Ինստիտուտ-թանգարանում պարզ է դարձել, որ 2 մ 72 սմ բարձրությամբ և 2 մ 25 սմ լայնությամբ սրբատաշ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարեկան է:

Տեղի հնագետները պնդում են, որ նման նկարազարդումներով սրբատաշ քարեր հանդիպում են միայն Փոքր Ասիայի և Միջագետքի տարածքներում:

 

Աղբյուրը` armfvn.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed