Լոնդոնում բրիտանացի դերասանուհի Օդրի Հեփբերնին նվիրված լուսանկարչական ցուցադրություն է բացվել

Օդրի Հեփբերնը ծնվել է Բելգիայում, սակայն ճանաչում է ստացել որպես բրիտանացի դերասանուհի: Այդ իսկ պատճառով էլ զարմանալի չէ, որ նրա պատվին ցուցադրություն է բացվել Լոնդոնի Ազգային պատկերասրահում:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` ցուցադրության մեջ տեղ են գտել  դերասանուհու կյանքի մասին պատմող ամսագրային հոդվածները և պաստառները: Հազվագյուտ լուսանկարներն իրենց անձնական արխիվից  տրամադրել են Օդրի Հեփբերնի որդիները: Այդ լուսանկարներում դերասանուհին պատկերված 1948 թվականին, երբ նոր էր ժամանել Լոնդոն և տեղի թատրոններում աշխատում էր որպես պարուհի:
Ցուցանմուշների շարքում են նաև հայտնի լուսանկարիչների գործերը, ովքեր տարբեր ժամանակներում պատկերել են դերասանուհուն:
Audrey Hepburn: Portraits of an Icon ցուցադրությունը բացվել է այսօր և կտևի մինչև հոկտեմբերի 18-ը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լոնդոնում բրիտանացի դերասանուհի Օդրի Հեփբերնին նվիրված լուսանկարչական ցուցադրություն է բացվել”

Leave a Reply

Your email address will not be published.