Լիտվացի ռեժիսորը կնկարահանի Գրիգոր Նարեկացու մասին ֆիլմ

MA NO FILMS» ընկերության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել լիտվացի ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը և օպերատոր Ստոնիս Պաուլիուսը:

«Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա՛ ինձ տվեց գիրքը, ես կարդացի ու ցնցվեցի: Հենց այդպես էլ ծնվեց այս նախագծի գաղափարը»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասաց լիտվացի կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը:

Լիտվացի կինոգործիչները մշակույթի նախարարությունում էին՝ ներկայացնելու Նարեկացուն նվիրված իրենց կինոնախագիծը, որը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նախագիծն իրականացնելու համար լիտվացի կինոգործիչներն ակնկալում են նաև հայկական կողմի աջակցությունը:

«Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը»,-ասաց Աուդրիուսը:

Ռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչուսը նշեց, որ ֆիլմերի սցենարները պատրաստ կլինեն աշնանը: Նկարահանումների մեծ մասը նախատեսում են իրականացնել Հայաստանում: Նկարահանումներ կիրականացվեն Լիտվայում, ինչպես նաև Իտալիայում, մասնավորապես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում:

Ֆիլմը կլինի եռակողմ՝ հայ-լիտվական-իտալական:

Գրիգոր Նարեկացուն նվիրված ֆիլմ կնկարահանվի

Նախարար Մակունցը խոստացավ հնարավոր ամեն ինչով աջակցել ծրագրին, քանի որ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելը նախարարության որդեգրած առաջնահերթություններից է:

 
 Աղբյուրը` aysor.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed