Լիոնի փողոցները զարդարվեցին «Երևանյան թմբուկներ»ի գեղեցիկ կատարումներով

«Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ՝ մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100 – ամյա և Երևանի 2800-ամյա հոբելյանների առթիվ ելույթներով հանդես եկավ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում՝ Բելկուր հրապարակում  և կից փողոցներում։

Մայիսի 26-ին խումբը ելույթ ունեցան նաև Լիոնին կից Վյեն քաղաքի կենտրոնում։

Հիշեցնենք, որ մայիսի 18-19 խումբը մասնակցեց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում առաջին անգամ անցկացվող «Ամֆիոնիա» միջազգային ռազմական, երաժշտական փառատոնին, ինչպես նաև մայիսի 20-22 ելույթ ունեցան Իտալիայի Միլան քաղաքի գլխավոր հրապարակում՝ Դուոմո տաճարի առջև։ Այս մասին  հայտնեց «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թամարա Հակոբյանը։

Նշենք, որ «Երևանյան թմբուկները» հանդես կգան համերգաշարերով նաև այլ եվրոպական քաղաքներում. Փարիզում՝ մայիսի 27-29, Բրյուսելում՝ մայիսի 30-ից հունիսի 2-ը։

Աղբյուրը` menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed