Լիդո կղզում բացվում է Վենետիկի 72-րդ կինոփառատոնը

Եվրոպայի հնագույն եւ լավ կինո հայտնաբերելու հարցում երիտասարդական  ավյունը չկորցնող Վենետիկի 72-րդ կինոփառատոնն է այսօր բացվում Լիդո կղզում: Այս տարվա հիմնական մրցույթում 21 ֆիլմ է: «Ոսկե առյուծ» մրցանակին հավակնողներից մեկը Ալեքսանդր Սոկուրովն է:

Վարպետը, ով չորս տարի առաջ իր «Ֆաուստով» նվաճեց Վենետիկը, հիմա ներկայացնում է իր նոր աշխատանքը, որը երկար ժամանակ վախենում էր ներկայացնել փառատոններին:  «Ֆրանկոֆոնիա» վավերագրական –խաղարկային դրաման, որի հիմքում իրական իրադարձություններ են, պատմում է Փարիզի ֆաշիստական օկուպացիայի տարիներին Լուվրի գլուխգործոցների փրկության մասին: Ժապավենը ներկայացվում է որպես Ֆրանսիայի, Գերմանիայի ու Նիդեռլանդների համատեղ արտադրանք: «Ռուսական հետքը» կա բացման ֆիլմում՝ «Էվերեստ» թրիլերում: Իռլանդացի ռեժիսոր Բալթազար Կորմակուրը նկարել է ֆիլմ խորհրդային առասպելական լեռնագնաց Անատոլի Բուկրեեւի մասին: Արդեն երկար տարիներ է փառատոնում զուգահեռ ներկայացվում են եւ հեղինակային կինոն,  եւ մեյնսթրիմը: Հենց Վենետիկում են առաջին անգամ ցուցադրվել «Բյորդմենը», «Գրավիտացիան» ու շատ այլ ֆիլմեր, որոնք հետո Օսկար են ստացել: Իսկ «Գրավիտացիայի» ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը այս տարի ղեկավարելու է փառատոնի ժյուրին, հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Լիդո կղզում բացվում է Վենետիկի 72-րդ կինոփառատոնը”

Leave a Reply

Your email address will not be published.