Լեդի Գագայի, Ջոնի Դեփի համար կոշիկ ստեղծող հայազգի դիզայները

Business Insider կայքն ուշագրավ տեսանյութով անդրադարձել է հայազգի կոշկագործ Գարի Կազանչյանին, որի հաճախորդների ցանկում կան բազմաթիվ համաշխարհային աստղեր՝ Լեգի Գագա, Ջոնի Դեփ, Բրիթնի Սփիրս, Ֆերջի, Օփրա Ուինֆրի, այլք:

Հայտնի է, որ Կազանչյանը նրանց համար կարում է արտասովոր ու բացառիկ կոշիկներ, որոնք անմիջապես կրողին առանձնացնում են շրջապատից:

Աղբյուրը մանրամասնում է, որ անդրադարձի հերոսը Լոս Անջելեսում հիմնել է Andre No.1 կոշիկի բրենդը, որը մասնագիտացել է հատուկ պատվերով նմուշների կարման ոլորտում:

Կազանչյանի համոզմամբ՝ հատուկ պատվերով կարված կոշիկն ուղղակի անհամեմատելի է խանութում վաճառվող կոշիկների հետ, քանի որ այն շատ հարմար է ու ձեռնոցի կամ գուլպայի պես է նստում մարմնին:

Տեսանյութը` սկզբնաղբյուրում

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed