Իրանի ու Բեթղեհեմի հայկական եկեղեցիները` աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում. Telegraph-ի վարկանիշը

Բրիտանական The Daily Telegraph հրատարակությունը ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ քրիստոնեական եկեղեցիների վարկանիշային աղյուսակը:

23 եկեղեցիների շարքում, որոնց թվում են աշխարհահռչակ Լալիբելայի տաճարը Եթովպիայում և Գաուդիի նախագծած Սրբազան ընտանիքի տաճարը Իսպանիայում, տեղ են գտել նաև հայկական եկեղեցիներ: Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ հղումով` սկզբաղբյուր կայքում:

Այսպես` Telegraph-ի «ամենագեղեցիկ եկեղեցիների» թվում է Իրանի Բեթղեհեմի հայկական եկեղեցին: 17-րդ դարի հայկական այս եկեղեցին Սպահանում է, ունի 72 հրաշագեղ որմնանկարներ, աչքի է ընկնում հատկապես գմբեթի գեղեցկությամբ, իր դետալներով:

Նշվում է, որ այս եկեղեցին ամեն-ամեն ինչ է տեղի 7000 հայերի համար, ովքեր ստիպված են իսլամական «դրես կոդ» պահել պարսկական իրականության մեջ, սակայն ունեն իրենց ինքնությունը, մշակույթը, լեզուն և 16 եկեղեցիները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իրանի ու Բեթղեհեմի հայկական եկեղեցիները` աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում. Telegraph-ի վարկանիշը”

Leave a Reply

Your email address will not be published.