Իսրայելում հայկական բացառիկ ժառանգության մասին ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

2014թ. նոյեմբերի 25-ին  Երևանում տեղի ունեցավ «Իմ Աստծուն փնտրելիս» երկսերիանոց ֆիլմի առաջին մասի պրեմիերան, տեղեկացնում է «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ծառայությունը։

Ճամփորդական նոթերի ոճով նկարահանված 50 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացված է Հայերի բացառիկ ներկայությունն Իսրայելում:

Ժապավենը պրեմիերային հաջորդող տարվա ընթացքում որոշակի փոփոխությունների ենթարկվեց, ինչպես նաև ցուցադրվեց սփյուռքի մի շարք կազմակերպություններում, և այժմ ներկայացվում է լայն հանդիսատեսի դատին:

Այժմ ընթացքի մեջ են «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed