Իսրայելում անցնում են հայկական մշակույթի օրերը

Հայաստանի և Իսրայելի կառավարությունների կողմից ստորագրված «Մշակույթի, սպորտի և երիտասարության ոլորտում համագործակցության մասին» երկկողմ համաձայնության շրջանակներում հուլիսի 7-14-ը Իսրայելում անցնում են հայկական մշակույթի օրերը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Կադանե» երաժշտական համույթը, Ինգա և Անուշ Արշակյանները համերգներ համերգներով հանդես են գալիս: Նաև կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական և ձեռագործ աշխատանքների (բատիկա) ցուցահանդեսը:

«Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական  համույթը Իսրայելի Քարմիել քաղաքում կմասնակցի Միջազգային փառատոնին:

Նախատեսվում է նաև այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպում հայ համայնքի հետ: Շեշտը դրվել է հայ իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերին, նախանշվել են ոլորտային համագործակցության նոր ուղղությունները և կհստակեցվի 2015թ երկկողմ համագործակցության ծրագիրը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Իսրայելում անցնում են հայկական մշակույթի օրերը”

Leave a Reply

Your email address will not be published.