Ինչ է սթրեսը. Սթրեսի ամենատարբեր դռսևորումները

Ժամանակակից կայնքի ռիթմում մարդը ստիպված է վատնել իր հոգեկան, ֆիզիկական և մտավոր ռեսուրսները առավելագույնս: Իսկ անընդհատ կրկնվող ծանրաբեռնված առօրյան մարդու վրա ներգործում է առաջին հերթին նյարդահոգեկան, ապա նաև ֆիզիկական գործոնենրով` հանգեցնելով սթրեսի ամենատարբեր դռսևորումների:  Ինչչպես հաղթահարել այդ ճգնաժամը. Այս թեմայի շուրջ այսօր մենք կզրուցենք   Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:

Ինչ է սթրեսը առհասարակ:

Սթրեսը (անգլ. լարվածություն, ճնշում) օրգանիզմի ոչ սպեցիֆիկ հակազդումն է արտաքին և ներքին գործոններին` սթրեսորներին: Հիմնականում սթրեսը ծագում է մարդու համար բարդ, վտանգավոր կամ նոր իրավիճակում: Այն պաշտպանական մեխանիզմ է, կամ ինչպես Հ. Սելյեն է անվանել` հարմարվելու համախտանիշ:

-Ինչ ախտանիշներով է այն ի հայտ գալիս:

Սթրեսի ժամանակ դրսևորվում են նյարդայնություն, տրամադրության փոփոխություններ, շատակերություն կամ սննդից հրաժարում, ցավային գանգատներ, գլխապտույտ, ուշադրության, հիշողության հետ կապված դժվարություններ (կենտրոնացման, վերհիշելու, մտապահելու), մեկուսացման ձգտում, դատարկության զգացում, քնի խանգարումներ, որոշում կայացնելու դժվարություն, հոգնածություն և այլն: Այսպիսով, նախանշանները բազմազան են և անհատական:

-Որ ոլորտների վրա է այն ավելի խորությամբ ազդում:

Սթրեսի դրսևորման հիմնական ոլորտներն են` ֆիզիկական, հուզական, իմացական, հոգևոր, վարքային: Սակայն գիտենք, որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի ժառանգականորեն պայմանավորված խոցելի կամ թույլ օրգան` ընկալունակ սթրեսի նկատմամբ, որն էլ իր վրա է վերցնում սթրեսի ազդեցությունը: Մեկի մոտ այն սրտանոթային համակարգն է, մյուսի մոտ` մարսողական, ոմանց մոտ` մաշկը և այլն: Այսինքն, տևական սթրեսը ռիսկի գործոն է հոգեմարմնական հիվանդությունների առաջացման համար, նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի դրսևորմանը:

նչ խնդիրների կարող է հանգեցնել, երբ ընտանիքում կան սթրեսի ենթարկված մարդիկ

Սթրեսի օպտիմալ մակարդակը կարող է նույնիսկ օգտակար լինել, և մոբիլիզացնել հնարավորությունները, նպաստել դրական հարաբերություններին, սակայն տևական սթրեսը բացասաբար է ազդում ոչ միայն տվյալ մարդու, այլ նաև հարաբերությունների վրա` դարձնելով այն կոնֆլիկտային, լարված կամ անտարբերությամբ ու մեկուսացմամբ համեմված: ընտանիքում այսպիսի մթնոլորտը խաթարում է հարաբերությունների ներդաշնակությունն ու ընտանեկան անդորրը:

մուսնական կյանքում ինչպես պետք է պայքարել դրա դեմ..որն է զուգընկերոջ կամ ամուսների դերակատարությունը` մյուսին օգնելու համար:

Նախևառաջ հասկանալ սթրեսի իրական պատճառը, համբերատար և հանդուրժող լինել նման իրավիճակներում, օգնել փոխհասկացման, հոգատարության, դրական մտքերի և լավատեսության միջոցով: Պարզվում է` այն ընտանիքներում, որտեղ  ամուսինները չեն խուսափում արտահայտել իրենց մտքերը, հույզերը, հեշտությամբ են անցնում սթրեսային իրավիճակները: Ժամանակակից կյանքում ընդունված է նաև ամուսնական կյանքի սթրեսային, ճգնաժամային փուլերում դիմել հոգեբանին: Ի դեպ, Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն հաճախ են դիմում զույգեր և մինչ ամուսնությունը, և ամուսնական կյանքում հոգեբանական դժվարությունների հանդիպելիս: Մասնագետի հետ զրույցը շատ ավելի արագ և արդյունավետորեն է հարթում ներդաշնակ հարաբերություններին խոչընդոտող հարցերը:

րոնք են այն պարզ քայլերը, որոնք կօգնեն մարդուն հաղթահարել դրությունը:

Եթե մարդն արդեն սթրեսային վիճակում է, ապա նրան անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը` շնչառական վարժությունների, մաքուր օդում զբոսանքի, հաճելի մարդկանց հետ շփման, մեդիտացիայի, ռելաքսացիայի վարժության օգնությամբ, նաև հաշվի առնելով անհատական նախասիրությունները, գուցե` նկարելու, երաժշտություն լսելու, պարելու, լողի, ընթերցարանության միջոցով: Չմոռանանք իհարկե, որ սթրեսներին դիմակայելու համար ոչ պակաս կարևոր են առողջ քունը և ճիշտ սննդակարգը: Իսկ եթե դժվարանում են սթրեսը հաղթահարել սեփական ռեսուրսներով, ապա գրագետ է դիմել մասնագետին, տվյալ դեպքում` հոգեբանին:

 

Հարցազրույցը`  Վարդ Գիշյանի

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed