Ինչ առանձնահատկություններ ունեն «աքլորները»

Թեև առաջին հայացքից աքլորակերպի ծնվածները համարվում են պարփակված մտածողության տեր մարդիկ, սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում նրանք շատ մեծ նշանակություն են տալիս իրենց արտաքին տեսքին և ունակ են ժամեր անցկացնել սեփական արդուզարդի վրա՝ առանց աչք թարթելու մեծ գումարներ ծախսեր որևէ  աքսեսուար ձեռք բերելու համար: Սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն մտածում փողի մասին: Ճիշտ հակառակը, այս տարում ծնված մարդիկ կարող են շատ ժամանակ ծախսել նախընտրած ապրանքի էժան տարբերակը փնտրելու վրա, և եթե անգամ այդ տարբերությունը չնչին լինի, գոհ կմնան խնայած գումարի համար:

Աքլորի տարում ծնված մարդկանց բնավորության դրական կողմերը:

Ուղղամիտ են, արդար, աշխատասեր, նախաձեռնող, գործնական են և միաժամանակ առատաձեռնող:

Բնավորության վատ գծերը:

Աքլորները կարող են լինել չափից դուրս էգոցենտրիկ, չափազանց հավակնոտ, ինքնագլուխ, մոլեռանդ, հաճախ են ինքնամփոփվում:

Աքլորի տարում ծնված մարդու համար առավել հարմար զբաղմունքները. գործարարություն, ռեստորանի սեփականատերի պաշտոն, դասախոսություն և վիրաբուժություն:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed