Ինչո՞ւ են թուրքերը խուսափում ասել, որ Դոլմաբահչե պալատը հայ ճարտարապետ է կառուցել. Գ. Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։Այս մասին գրում է ermenihaber.am կայքը:

Փայլանը, անդրադառնալով Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում:

Հայ պատգամավորն այս կապակցությամբ ասել է. «Ինչու՞ չենք կարողանում ասել, որ Դոլմաբահչե պալատն էլ, Աղթամարն էլ մերն են… Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»:  Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը: Պատկերացնու՞մ եք այսպիսի մի  ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից: Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչու՞ ենք ժխտում: Ինչու՞ չենք կարողանում ասել, որ և Սուլթանահմեթը, և Դոլմաբահչե պալատը, և Աղթամարը մերն են»:

 

Նյութի շարունկաությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed