Ինձ դատել են Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար. Է. Շաֆաք

Օսմանյան կայսրության վայրագությունների մասին պատմող   «Ստամբուլի բիճը» հայտնի վեպի հեղինակ` թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքը The Guardian պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր նկատմամբ հետապնդումների ու հաշվեհարդարի փորձերի մասին։ Դրանք սկսվել են Թուրքիայում իր` «Ստամբուլի բիճը» հայտնի վեպի (The Bastard of Istanbul) հրապարակումից հետո։  Ինչպես արդեն հայտնի է, վեպը պատմում է հայոց ջարդերի մասին:

«Ստամբուլը հակամարտությունների ու հակադրությունների քաղաք է: Մեր պատմությունը լի է խզումներով, և ամեն նոր եկող իշխանություն սկսում է ջնջելով նախորդ վարչակազմի ժառանգությունը։ Ես գրում էի ազգային փոքրամասնությունների մասին և ցանկանում էի անդրադառնալ անցյալ հարյուրամյակի անպատմելի ողբերգությանը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, կիսել ժողովրդի հետ այդ ցավն ու փորձել կամուրջներ կառուցել»,- ասել է արձակագիրը` հավելելով, որ 2006թ.-ին իր գիրքը սկսել է լայնորեն ընթերցվել ողջ Թուրքիայում, սակայն թուրքական ազգայնական տրամադրություններով ԶԼՄ-ները կոշտ քննադատության են ենթարկել վեպը, իսկ իր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ թրքությունը վիրավորելու համար։ Հեղինակին դատապարտում էին այն բանի համար, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով` երկու մեղադրանքներն էլ հանվում են Շաֆաքի վրայից։

Նշենք, որ դատավարությունը տևել է մոտ 1 տարի։

«Փողոցներում մարդկանց խմբերն այրում էին ԵՄ-ի դրոշն ու թքում իմ լուսանկարների վրա։ Չնայած նրան, որ ինձ դատարանում արդարացրին, դա շատ ծանր ժամանակ էր։ Ես ստիպված էի միշտ շրջել թիկնապահի հետ»,- թուրք գրողը:

 

Աղբյուրը` armeniasputnik.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed