Թուրքիան շարունակում է իր զավթողական գործողությունները հայկական մշակույթի հանդեպ. The Gatestone Institute-ի անդրադարձը

Նյու Յորքում գտնվող «Գեյթսթոն ինստիտուտը» (The Gatestone Institute) հոդված է հրապարակել Կիպրոս կղզու քրիստոնեական, այդ թվում և հայկական մշակութային ժառանգության անմխիթար վիճակի մասին։ Նշվում է, որ այդ ամենը եղել է թուրքերի կողմից կղզու հյուսիսային հատվածը զավթելու հետևանքով:Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան երկու խոշոր հանցանք է գործել. նախ զավթելով կղզու հյուսիսային հատվածը՝ կիպրական պետությունը բաժանել է երկու մասի: Եվ երկրորդ՝ համակարգված և կանխամտածված կերպով ոչնչացրել ու ոչնչացնում է այդտեղ գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը։

Նման երևույթը UNESCO-ի կողմից ընդունված է անվանել ռազմական հանցագործություն և համեմատելի է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության իրականացրած մշակութային սպանդի հետ։

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև կղզու հյուսիսային հատվածում գտնվող հայկական Սուրբ Մարգար եկեղեցուն։ Մինչ Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի բռնազավթումը, այդ եկեղեցին ակտիվորեն գործել է՝ կապեր պահպանելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

Թուրքական բռնազավթումից հետո, սակայն, թալանվել է, մատնվել  անտերության և հիմա էլ հայտնվել է փլուզման վտանգի առաջ:

Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed