Թուրքիայում տեղի է ունեցել Այվազովսկու աշխատանքների թվային ցուցադրությունը

Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում, տեղի է ունեցել հայտնի նկարիչ  Հովհաննես Այվազովսկու աշխատանքներից կազմված «Այվազովսկու Ստամբուլը» թվային հավաքածուի ցուցադրությունը։

Թուրքական haberler-ի փոխանցմամբ՝ Անկարայի CerModern սրահում կազմակերպված ցուցադրությունից առաջ թվային ցուցահանդեսի կազմակերպիչ Բյուլենթ Օզուքանը նշել է, որ Այվազովսկին ունի Ստամբուլին վերաբերվող 200 կտավ, որոնց թվային ցուցադրություն կազմակերպելու իրավունք իրենք արդեն ստացել են։

Բյուլենթ Օզուքանը հիշեցրել է, որ Այվազովսկին 8 անգամ եկել է Ստամբուլ եւ 3 սուլթանների կողմից արժանացել մեծ հարգանքի ու պատվի։ Նա շեշտել է, որ հիշյալ թվային ցուցադրությունը կազմակերպվելու է նաեւ Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թուրքիայում տեղի է ունեցել Այվազովսկու աշխատանքների թվային ցուցադրությունը”

Leave a Reply

Your email address will not be published.