Թուրքիայում ներկայացվել է հայոց լեզու և գրականություն բաժնի ընդունելության անցողիկ միավորները

Թուրքիայում ներկայացվել է հայոց լեզու եւ գրականություն բաժնի համար անցողիկ միավորները եւ այդ բաժինն ունեցող համալսարանների ցանկը։

Թուրքական e-karaman.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում երկու բուհ՝ Էրջիյեսի համալսարանը եւ Թրակիայի համալսարանը պատրաստ են դիմորդներ ընդունել հայոց լեզու եւ գրականություն բաժնում՝ 4 տարի ուսուցման պայմանով։

Կայքը ներկայացնում է նաեւ անցողիկ միավորները, ըստ որի Էրջիյեսի համալսարանում հայոց լեզու եւ գրականություն բաժինն ընդունվել ցանկացողները պետք է ունենան ավատրական քննություններից հավաքած 230-ից 302 միավոր, իսկ Թրակիայի համալսարանում այդ բաժնում սովորել ցանկացողները՝ 213-ից 283 միավոր։

Նշենք, որ Թուրքիայում վերջին տարիներին խրախուսվում է հայերենի ուսուցումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար մասնագետներ պատրաստելու համար։ Այս մասին բազմիցս հայտարարել են Թուրքիայի համալսարանենրում հայոց լեզվի եւ գրականության բաժնի վարիչները։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թուրքիայում ներկայացվել է հայոց լեզու և գրականություն բաժնի ընդունելության անցողիկ միավորները”

Leave a Reply

Your email address will not be published.