Թուրքական քաղաքում հայկական տապանաքարերն օգտագործվում են որպես դիտահորերի կափարիչներ

Թուրքիայի Մալքարա քաղաքում հայկական շիրմաքարերն օգտագործվել են որպես կոյուղու դիտահորերի կափարիչներ, գրում է «Ակօս» շաբաթաթերթը։

Մալքարա քաղաքը գտնվում է Ստամբուլից 190 կմ հեռավորության վրա։

Թուրքական TESKİ ջրամատակարարող ընկերության աշխատակիցները շիրմաքարերը պատահաբար հայտնաբերել են քաղաքի թաղամասերից մեկում՝ շինարարական աշխատանքների ժամանակ։

Բանվորները հայտնաբերել են 7 գերեզմանաքար և անմիջապես տեղեկացրել քաղաքապետարանին։

Հաղորդվում է, որ Մալքարայի քաղաքապետարանն էլ դրանք ուսումնասիրման և պահպանման նպատակով փոխանցել է Թեքիրդաղի հնագիտության թանգարանին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Թուրքական քաղաքում հայկական տապանաքարերն օգտագործվում են որպես դիտահորերի կափարիչներ”

Leave a Reply

Your email address will not be published.